Էնդոդոնտիա

Էնդոդոնտիա

Արմատախողովակների բուժում

Endodontics

Ժամանակակից ստոմատոլոգիայի այս ճյուղի հիմքում արմատախողովակների ուսումնասիրությունն ու բուժումն է՝ մասնավորապես քրոնիկական պուլպիտից և պարոդոնտիտից։ 

Պուլպիտն ատամի փափուկ հյուսվածքի բորբոքումն է, որի պատճառները բազմազան են՝ սկսած կարիեսից մինչ ատամի կոտրվածք և նախորդիվ ոչ ճիշտ ատամնալիցքի կատարում։ Պուլպիտը դրսևորվում է ուժգին ցավով։   

Էնդոդոնտիկ բուժման փուլերն են՝ 

  • Արմատախողովակի մեջ ներթափանցում 
  • Արմատախողովակից պուլպայի հեռացում 
  • Ախտահանում 
  • Արմատի լիցք՝ հատուկ լիցքանյությով 

Ատամների էնդոդոնտիկ բուժումն իր հերթին լինում է առաջնային և երկրորդային։ 

Առաջնային | Կատարվում է արմատախողովակների առաջնային բուժում, պուլպայի հեռացում, ատամնախողովակների ախտահանում և ատամնալիցք, անհրաժեշտության դեպքում՝ կախված բուժման արդյունքում վերականգնված ատամի ամբողջական կամ մասնակի վիճակից՝ հնարավոր գամիկի և շապիկի տեղադրում։ 

Երկրորդային կամ կրկնակի | Միջամտությունը կատարվում է նախորդիվ թերի կատարված ատամնալիցքի հետևանքով, որն առաջ է բերել հավելյալ խնդիրներ՝ ներառյալ բորբոքում։ 

Էնդոդոնտիկ ստոմատոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենազարգացող ճյուղերից է, քանի որ միտված է բնական ատամի՝ ամեն գնով  պահպանմանը։  

Էնդոդոնտիկ բուժում կատարելու համար առաջնային է խնդրի ճիշտ ախտորոշումը և անհատական բուժման պլանի մշակումը։ 

Kishmishian Dental Studio-յում էնդոդոնտիկ բուժումից առաջ հավաքվում անամնեզ (կյանքի ընթացքում պացիենտի տարած հիվանդությունների մասին տեղեկություն), կատարվում է ախտորոշում՝ ռենտգեն հետազոտության միջոցով, որոշակի դեպքերում նաև՝  պուլպայի կենսունակությունը ստուգելու համար կիրառվում է էլեկտրոօդոնտոմետր։  

Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։

Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3:

ՏԱՐՎԱ ՓՈՐՁ

ԺՊԻՏՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ