Կանխարգելիչ ստոմատոլոգիա

Կանխարգելիչ ստոմատոլոգիա

Դերը ժամանակակից ստոմատոլոգիայում

Կանխարգելիչ ստոմատոլոգիա

Կանխարգելիչ ստոմատոլոգիան բերանի խոռոչի և ատամների առողջության պահպանման, հիվանդությունների նախազգուշացման և կանխարգելման նպատակով կատարվող համալիր միջոցառումների ամբողջություն է։  

Կանխարգելիչ ստոմատոլոգիան ատամնաբուժության այն ոլորտն է, որը կենտրոնանում է այն ընթացակարգերի և կյանքի պրակտիկայի վրա, որոնք օգնում են մարդկանց կանխել ներբերանային հիվանդությունների առաջացումն ու հետագա զարգացումը: Այն ներառում է տնային պայմաններում բերանի խոռոչի և ատամների ամենօրյա խնամք, ինչպես նաև պրոֆիլակտիկ այցերից բաղկացած ստոմատոլոգիական պարբերական զննումներ և խորհրդատվություն՝ նոր զարգացող խնդիրների կանխարգելման և հետագա խնամքի ճիշտ կազմակերպման համար։  

Ատամնաշարի, լնդերի և ընդհանուր ներբերանային ցանկացած խնդիր իր ազդեցությունն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։ Կանխարգելիչ ստոմատոլոգիան ժամանակակից սոմատոլոգիայի այն բաժինն է, որ օգնում է խուսափել վերոնշյալ խնդիրներից՝ ընդամենը ժամանակ առ ժամանակ, որոշակի օրինաչափությամբ այցելելով ստոմատոլոգիական զննման։ 

Kishmishian Dental Studio-ի թիմը կարող է վաղ փուլում ախտորոշել, կանխարգելել և բուժել նոր զարգացող ատամնային ամենատարբեր խնդիրները՝ օգնելով խուսափել հետագա բարդացումներից։ 

Պրոֆիլակտիկ այցելություններ | Կանխարգելիչ միջոցոռումների առաջին քայլ 

Պարբերաբար ստոմատոլոգիական ստուգումների և ատամնաքարերի մաքրումների հաճախելը ամենակարևոր քայլերից է, որը հարկավոր է ձեռնարկել՝ տարին առնվազն երկու անգամ:  

Kishmishian Dental Studio պրոֆիլակտիկ այցելությունների ընթացքում մանրակրկիտ զննության է ենթարկվում պացիենտի ատամնաշարը, գնահատվում է ատամների էմալի վիճակը, ատամների զգայունության աստիճանը, ստուգվում են լնդերը։ Բժիշկը լսում պացիենտի գանգատները, տեղեկանում նախկինում կատարված միջամտություններից, հավաքում անամնեզ (կյանքի ընթացքում պացիենտի տարած հիվանդությունների մասին տեղեկություն)։ Համապատասխան պացիենտի ատամների վիճակի՝ առաջարկում է կանխարգելիչ միջոցոռումների անհատական շարք․ ստորև ծանոթանանք, թե կոնկրետ ո՞ր միջոցառումներն են համարվում կանխարգելիչ և ո՞րն է դրանց գլխավոր նպատակը։ 

Կանխարգելիչ ստոմատոլոգիայի կարեվոր ծառայություններից մեկը

Ատամների պրոֆեսիոնալ մաքրում | Ինչու՞ է դա այդքան կարևոր

Իհարկե, բերանի խոռոչի առօրյա խնամքը, ատամնաշարի տնային մաքրումը՝ խոզանակով, ատամնաթելերով կամ պարբերական բերանի խոռոչի մաքրող հեղուկ օգտագործումը՝ իրենց դրական ազդեցությունն են թողնում ներբերանային առողջության պահպանման հարցում, սակայն, նույնիսկ ամենօրյա խնամքի ճիշտ կատարման դեպքում՝ ստոմատոլագիական պրոֆեսիոնալ մաքրումները պետք է կրեն պարբերական բնույթ։ Ինչու՞։ 

Ժամանակի ընթացքում ատամները պատվում են ատամնափառով՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով բակտերիաների բազմացման համար, որոնք իրենց հերթին հանգեցնում են՝ լնդային հիվանդությունների և կարիեսի զարգացման, ատամների էմալի քայքայման և խոռոչների գոյացման։ 

Տնային պայմաններում ատամնաշարի ոչ բոլոր մակերևույթներն է հնարավոր մաքրել, ատամնաշարի պրոֆեսիոնալ մաքրումը կատարում է բժիշկ-ստոմատոլոգը, ով զննում է բերանի խոռոչն ու ատամնաշարը՝ ընտրելով ատամների մաքրման լավագույն մեթոդը։ 

Սովորաբար միջամտությունը ներառում է հետևյալ հիմնական փուլերը՝ 

  • Ուլտրաձայնային մեթոդի կիրառմամբ ատամների մակերեսների մաքրում՝ անհրաժեշտության դեպքում նաև պարոդոնտալ գրպանիկները։ 
  • Ատամների էմալի վրա՝ սուրճից, թեյից, ծխախոտից և այլ գունային երանգ փոխանցող ուտեստներից առաջոցող կարծր ատամնափառի հեռացում։ 
  • Air Flow մեթոդով  մաքրում (փոշենման հատիկներով մաքրում, որն ուղեկցվում է ջրաշիթով)։ 
  • Հատուկ խոզանակով ատամների մակերեսների հղկում և փայլեցում, միաժամանակ ռելիեֆի առավելագույն հարթեցման համար հատուկ մաքրող մածուկների կիրառում։ 

Ատամների ֆտորացում  

Կանխարգելիչ ստոմատոլագիայի բաղկացուցիչ ճյուղերից է ատամների ֆտորացումը կամ ֆտորիդային բուժումը, այլ կերպ ասած ատամների էմալի հարստացումը ֆտորով։ 

Միջամտության ընթացքում ատամների վրա է դրվում ֆտոր պարունակող նյութի որոշակի զանգված, որն ազդում է հետևյալ կերպ՝ 

  • Ախտահանում է ատամների մակերևույթները 
  • Առանձնացնելով ֆտորի իոնները՝ նպաստում է դրանց ներթափանցմանը ատամնային էմալ 
  • Նվազեցնում է ատամների զգայունությունը 

Ֆտորային միացությունները կանխում են կարիեսի զարգացման գործընթացը, նվազեցնում են ատամների զգայունությունը։  

Կանխարգելիչ ստոմատոլոգիայի այս երկու հիմնական գործառույթների պարբերական կատարումն ու առօրյա տնային խնամքի պահպանումը տևական ժամանակով մոռացնել կտան ատամնացավերի և ատամնային գանգատների մասին։ 

Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։

Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3:

ՏԱՐՎԱ ՓՈՐՁ

ԺՊԻՏՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ