Կոսմետիկ ստոմատոլոգիա
Ատամների սպիտակեցում և վինիրների տեղադրում
Ժամանակակից ստոմատոլոգիայի զարգացմանը զուգընթաց հնարավոր է դարձել փոփոխել ատամների երանգը, ձևը, վերացնել միջատամնային հեռավորությունները, շտկել ատմների բնական մաշվածությունն ու ժպիտին հաղորդել գրավչություն և խնամված տեսք։
Ատամների գեղեցկությունն ու խնամվածությունն ընդգծող միջամտությունները մեծապես լուծում են էսթետիկ խնդիրներ՝ դիմակայելով ժամանակակից բժշկության բոլոր մարտահրավերներին։
Ատամների սպիտակեցում
Ժամանակի ընթացքում՝ կախված ապրելակերպի առանձնահատկություններից, տարատեսակ սովորություններից (սուրճ, թեյ, ծխախոտ), որոշակի դեղորայքի ընդունումից կամ պարզապես գունային ուտեստներից ատամները ենթարկվում են երանգային փոփոխությունների։
Ատամների սպիտակեցումը ատամների բնական գույնի փոփոխությունն է՝ առանց ատամի էմալի վնասման։ Այն չի կատարում ամբողջական գունային փոփոխություն, միայն բացացնում է ատամի բնական գունային երանգը՝ մինչև մի քանի աստիճանով։
Ժամանակակից կոսմետիկ ստոմատոլոգիան թույլ է տալիս բավական կարճ ժամանակում՝ արագ և անվնաս սպիտակեցնել ատամները՝ մինչև մի քանի երանգով։
Kishmishian Dental Studio-յում ատամների սպիտակեցումը կատարվում է երկու եղանակով։
Առաջին | Կլինիկական սպիտակեցում
Երկրորդ | Տնային սպիտակեցում
Հաճախ կիրառվում է նաև այս երկու մեթոդների համակցությունը, որն ունենում է էլ ավելի բարձր արդյունավետություն։ Հարկ է նշել, որ ատամների սպիտակեցման դեպքում հնարավոր է սպիտակեցնել միայն բնական ատամների էմալը։ Շապիկներն ու լիցքանյութերը սպիտակեցնող նյութի ազդեցությանը չեն ենթարկվում։
Վինիրների տեղադրում
Առողջ և գեղեցիկ ատամնաշար ունենալու հաջորդ եղանակը՝ վինիրների տեղադրումն է։ Վինիրները կիրառվում են ոչ միայն ատամի գունային երանգի փոփոխման նպատակով, այլև թույլ են տալիս շտկել և փոփոխել ատամի ձևը, վերացնել միջատամնային հեռավորությունները, ատամների կոտրատված եզրերը, վնասված էմալը, ատամնաբծերը և այլ էսթետիկ թերություններ։
Վինիրները բարակ կերամիկական երեսպատիչներ են, որոնք ամրացվում են ատամների նախապես հղկված և մշակված մակերեսներին՝ վերջնականապես քողարկելով վերջիններիս բնական տեքը։
Պատրաստված լինելով նուրբ ճենապակյա նյութից՝ վինիրները գրեթե չեն տարբերվում բնական ատամներից, դրանք շատ նման են լինում ատամների բնական անատոմիական կառուցվածքին և շատ հեշտ են ընդունվում օրգանիզմի կողմից։
Վինիրների հիմնային շերտի բարակության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մինչ տեղադրումն ատամները հղկել ավելի քիչ՝ քան շապիկների պարագայում։
Վինիրների հաջորդ առավելությունը լուսաթափանցելիությունն է՝ ճիշտ բնական ատամի նման, որը թույլ է տալիս այն չտարբերել բնական ատամից։
Ժամանակակից ստոմատոլոգիայում զարգացող այս ճյուղը՝ կոսմետիկ ստոմատոլոգիան, հնարավորություն է ստեղծում փոփոխել և շտկել բնական ատամների որոշ թերություններ և անհարմարություններ՝ դա անելով աննկատ և հմուտ։
Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3: