Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ատամների հեռացումներ, լնդային և ոսկրային պլաստիկա
Եթե տարիներ առաջ բերանի խոռոչում առկա այս կամ այն խնդրի հետևանքով կատարվում էին ատամնային հեռացումներ, ապա այսօր ժամանակակից ստոմատոլոգիայի գլխավոր նպատակը ատամների պահպանումն է՝ ամեն հնարավոր տարբերակով։
Իհարկե, վիրաբուժական ստոմատոլոգիան ունի իր հստակ դերն ու պատասխանատու է մի շարք գործառույթների համար, ինչպիսիք են՝ բերանի խոռոչում և դիամծնոտային շրջանում հիվանդությունների ախտորոշումը, կանխարգելումն ու բուժումը։
Մշտական ատամների հեռացման ցուցումները տարբեր են՝ սկսած բազմաթիվ պատճառներով ատամների բուժման անհնարինությունից, մինչ էսթետիկ նկատառումներով հեռացումները։
8-րդ կամ իմաստության ատամի հեռացումը նույնպես ունի որոշակի ցուցումներ, դրանք են՝
- ծկթման ժամանակ առաջացող լորձաթաղանթային շերտի առկայությունը, որն ատամնապսակը ծածկելու արդյունքում՝ հաճախակի կուտակվող սննդային մնացորդների հետ մեկտեղ առաջ է քաշում բազմաթիվ խնդիրներ՝ ընդհուպ բորբոքում տհաճ ցավ և այտուց։
- քանի որ 8-րդ ատամի ծկթումը տեղի է ունենում շատ ավելի ուշ (18 տարեկանից հետո), ուստի բավարար տեղի բացակայության պատճառով դժվարություններ են ի հայտ գալիս և ատամը ուղղակի հենվում է հարակից ատամի վրա։
- 8-րդ ատամն ունի որոշակի առանձնահատկություններ, այն ի տարբերություն մյուս ատամների՝ անկանխատեսելի է, և չնչին կարիեսով ախտահարման դեպքում անգամ կարող է ուղեկցվել սուր ճառագայթող ցավերով։
Հարկ է նշել, որ վիրահատական մեթոդով ատամների հեռացումը կատարվում է տեղային անզգայացման միջոցով։ Քանի որ անզգայացման նյութն ունենում է որոշակի ցուցումներ և հակացուցումներ՝ ըստ այդ ընտրվում է անհատական։
Լնդային պլաստիկա
Լնդային պլաստիկան կատարվում է ինչպես կոսմետիկ պատճառներով, այնպես էլ բժշկական ցուցումներով։ Ստոմատոլոգիայի այս ճյուղը լուծում է խնդիրների մեծ շրջանակ՝ օրեցօր զարգացող տարատեսակ մեթոդներով։
Կոսմետիկ նպատակով կատարվող լնդային պլաստիկան ցուցված է այն դեպքում, երբ խնդիրը պացիենտին պատճառում է էսթետիկ անհարմարություն։ Համալիր բուժման շրջանակում վիրաբուժական մեթոդով կատարվում է լնդային եզրերի հավասարեցում և լնդային ժպիտի ուղղում։
Լնդային պլաստիկան նպաստում է նաև մի շարք խնդիրների՝ ինչպիսիք են լոգոպեդական և ի ծնե, ժամանակի ընթացքում ի հայտ եկող տարատեսակ լնդային հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը։
Պետք է հիշել, որ լնդային խնդիրների պատճառները բազմազան են, հաճախ նաև ոչ ճիշտ հիգիենան կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, որոնք առանց վիրաբուժական միջամտության չեն կարող լուծվել։
Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3: