Իմպլանտոլոգիա
Իմպլանտացիա
Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենազարգացած և անընդհատ զարգացող ոլորտն է։ Այն հնարավորություն է տալիս վերականգնել լիովին բացակայող ատամը կամ ատամնային շարքն ամբողջությամբ՝ անցավ, նվազագույն վերականգնողական շրջանով և տարիների դիմացկունության երաշխիքով։
Իմպլանտացիան իրենից ներկայացնում է տիտանե իմպլանտատի տեղադրում, փոխպատվաստում վերին կամ ստորին ծնոտնի ոսկրում՝ ճիշտ այնտեղ, որտեղ բացակայում է ատամը՝ լրացնելով բացակա ատամի ոսկրային կառուցվածքը։
Իմպլանտատը սովորաբար պատրաստվում է տիտանի կամ ռոքսոլիտի՝ տիտանի և ցիրկոնի համաձուլվածքի հիմքի վրա, որոնք ամենաբիոիներտ մետաղն են և հեշտ են ընդունվում օրգանիզմի կողմից։ Իմպլանտատի օրգանիզմի կողմից ընդունման փուլից հետո տեղադրվում են համապատասխան պրոթեզները՝ ատամնապսակները կամ ստոմատոլոգիական կամուրջները։
Ատամների իմպլանտացիայի համար որպես պրոթեզավորման նյութեր են օգտագործվում պրես-կերամիկական, երկօքսիդ ցիրկոնի հիմքի վրա պատրաստված և մետաղ-կերամիկական շապիկներն ու կամուրջները։
Ատամների իմպլանտացիայի հիմնական առավելություններն են՝
Բնական տեսք | Բնական ատամի անատոմիական տեսքին նման շապիկի պատրաստումը շատ կարևոր է։ Դա թույլ է տալիս պահել ատամնաշարի էսթետիկ տեսքը՝ միաժամանակ ունենալով բնական ատամնաշարի կառուցվածքին և՛ ձևով, և՛ գույնով շատ նման և գործնականում բնականից չտարբերվող ատամնաշար։
Ոսկրային ատրոֆիայի նվազում | Իմպլանտատի ծնոտի մեջ տեղադրելուց հետո, դրա վրա տեղադրվում է շապիկը։ Այս կառուցվածքն իր տեսակով շատ նման է բնական ատամի կառուցվածքին՝ մասնավորպես ատամի արմատին։ Իմպլանտացիան օգնում է հաղթահարել ծամելու ճնշումը՝ ճիշտ ինչպես բնական ատամը։ Այս ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումն է պատճառը, որ ծնոտի ոսկորը ժամանակի ընթացքում ատրոֆիայի չի ենթարկվում։
Ոչ մի խնդիր՝ նույնիսկ պինդ սննդի դեպքում | Ատամների իմպլանտացիան լուծում է այս խնդիրը ևս, ի տարբերություն ատամների մասնակի բացակայության դեպքում վերականգնման այլ մեթոդների՝ իմպլանտացիայի դեպքում նույնիսկ շատ պինդ սննդի ընդունումը (ծամելը) տհաճ խնդիրներ չի առաջացնում։ Իմպլանտացիայից հետո համային փոփոխությունների ի հայտ չգալը նույնպես առավելություն է համարվում։
Երկարաժամկետ օգտագործում | Բարձրորակ իմպլանտատներ օգտագործելիս հարկավոր չէ վախենալ դրանց օգտագործման ժամկետից, քանի որ դրանք նախատեսված են տևական օգտագործման համար։
Պարզ խնամք | Իմպլանտները հատուկ խնամք չեն պահանջում, դրանք, ինչպես առողջ ատամները ունեն ամենօրյա խոզանակման, ատամնաթելերի օգտագործման և բերանի խոռոչի ողողման կարիք, սակայն, առողջ ատամների նման չեն ենթարկվում կարիեսի կամ այլ հիվանդությունների։
Հարմարավետության զգացում | Տեղադրված իմպլանտատները բերանի խոռոչում օտար մարմնի ազդեցություն չեն ունենում, իսկ ծամելու գործընթացը որևէ անհանգստություն չի պատճառում։ Ատամնաշարը հարմարավետ է, ժպիտը՝ գեղեցիկ։
Kishmishian Dental Studio-յում տեղադրվում են բարձրորակ ֆրանսիական և շվեյցարական արտադրության իմպլանտատներ։ Մասնագետների տարիների փոփորձի արդյունքը բազմաթիվ պացիենտների առողջ ժպիտներն են։
Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3: