Վերականգնողական ստոմատոլոգիա
Ատամնալիցք, ներդիրներ և վերդիրներ
Վերականգնողական ստոմատոլոգիան բոլոր այն միջոցառումների ամբողջությունն է, որոնք միտված են պահպանելու ատամների ձևն ու գործառութային բոլոր առանձնահատկությունները։
Պրոֆիլակտիկ կանխարգելիչ զննումների մասին խոսվում է բազմիցս, ահա, վերականգնողական ստոմատոլոգիան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ խախտվում է պրոֆիլակտիկ այցերի օրինաչափությունը, բացակայում է ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ ստոմատոլոգիական կանխարգելիչ միոցառումների գործարկումը։
Վերականգնողական ստոմատոլոգիան ներառում է ատամնային հիվանդությունների ախտորոշման և բուժման գրեթե բոլոր տեսակները։ Ստորև ծանոթանանք որոշ մանրամասների՝ ատամներ վերականգնման ո՞ր դեպքերում է օգտագործվում ատամնալիցք, ո՞ր դեպքերում՝ վերդիր կամ ներդիր։
Ատամնալիցք (ատամների պլոմբավորում)
Ատամնալիցքը՝ կարիեսի հետևանքով վնասված ատամի ձևի և գործառույթի վերականգնումն է։ Ատամների պլոմբավորումից առաջ բժիշկ-ստոմատոլոգի կողմից հեռացվում է կարիեսի հետևանքով ախտահարված ատամնային հյուսվածքը, մաքրվում և մշակվում է խոռոչը, այնուհետև այն լցվում է լիցքանյութով։ Ատամնալիցքը կատարվում է այն դեպքում, երբ ախտահարված է ատամի ամբողջական մակերեսի կեսից ավելի քիչ ընդգրկման շրջանակ ունեցող հատված։
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է լիցքանյութերի ընտրության լայն շրջանակ։ Բժիշկներն ընտրում են այն լիցքանյութերը, որոնք իրենց հերմետիկության տեսանկյունից ամենահարմարն են, ինչպես նաև գույնով շատ նման են բնական ատամի հյուսվածքին։
Ատամնալիցքի կատարումն այնպիսի նյութով, ինչպիսին նանոկոմպոզիտային լիցքանյութն է՝ հնարավոր է դառնում կանխել կարիեսի հետագա զարգացումն ու ատամի գործառույթի կորուստը։ Շնորհիվ շատ մանր, նանոմասնիկների, լիցքանյութն առավել հերմետիկ է, հարմարավետ, չի տարբերվում գույնով և կողմակի զգացողություններ չի առաջացնում։
Ներդիրներ և վերդիրներ
Ներդիրների և վերդիրների տարբերությունն ատամնային շապիկներից կայանում է նրանում, որ դրանք ծածկում են ատամի մակերևույթի մի մասը միայն, ոչ ամբողջությամբ՝ վերականգնելով ատամի ամբողջական ձևը, գունային երանգն ու գործառույթը։
Որպես կանոն ներդիրները և վերդիրները լինում են կոմպոզիտային և ճենապակյա (կերամիկական)։
Ներդիրները և վերդիրները ունեն շատ առավելություններ։ Հիմնականում նրանք առանձնանում են իրենց էսթետիկ տեսքով, հարմարավետությամբ և երկարաժամկետ դիմացկունությամբ։
Վերականգնողական նշանակություն | Կիրառվում են ատամների տարբեր մակերեսային հատվածների ամբողջական տեսքի լրացման համար՝ նպատակ ունենալով վերականգնել ծամողական գործառույթը։ Տարբերվում են իրենց էսթետիկությամբ, քանի որ և՛ ձևով, և՛ գույնով շատ նման են բնական ատամին։ Սրանք ծայրաստիճան հուսալի են և որպես կանոն ունենում են օգտագործման երկար ժամկետ։
Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3: