Էսթետիկ ստոմատոլոգիա
Շապիկներ, կամուրջներ և պրոթեզներ
Հիմնադրման պահից ի վեր էսթետիկ ստոմատոլոգիան եղել և մնում է ժամանակակից ստոմատոլոգիայի կարևոր ուղղություններից մեկը։ Այս ուղղությունը ներառում է վնասված կամ բացակայող ատամների շապիկներով, կամուրջներով և պրոթեզներով վերականգնումը՝ միաժամանակ երկարացնելով վնասված ատամի կյանքը, ապահովելով դրա կորցրած էսթետիկ տեսքն ու գործառութային բոլոր հատկանիշները։
Շապիկներ
Շապիկների տեղադրումը ատամների վերականգնման այն տեսակ է, երբ լաբորատորիայում նախապես ընտրված նյութից պատրաստված շապիկը (ի տարբերություն ատամնալիցքի կամ երեսպատիչի) ծածկում է ատամների ամբողջ տեսանելի հատվածը: Այս տեսակի պրոթեզավորումն օգտագործվում է, ինչպես վերը նշվեց, վերականգնելու համար ատամի հիմնական գործառույթը` ծամելը և դրա անատոմիական ձևը `ժպիտի էսթետիկ տեսքը:
Կախված պատրաստման նյութից տարբերակվում են շապիկների մի քանի տեսակներ։ Ժամանակին համընթաց զարգանում է նաև ստոմատոլոգիան՝ տուրք տալով ժամանակակից մեթոդների և նյութերի կիրառմանը։ Kishmishian Dental Studio-յում կիրառվում են պրես-կերամիկական, երկօքսիդ ցիրկոնի հիմքի վրա պատրաստված կերամիկական և մետաղ-կերամիկական շապիկներ։
Պրես-կերամիկական շապիկներ | Անզեն աչքով այս շապիկները չեն տարբերվում ատամների բնական անատոմիական տեսքից։ Պրես-կերամիկայի այս շապիկները իդեալական համատեղվում են լնդային հյուսվածքների հետ։ Չեն առաջացնում ալերգիկ դրսևորումներ, որն էլ դրանց հիմնական առավելությունն է։
Երկօքսիդ ցիրկոնի հիմքի վրա պատրաստված կերամիկական շապիկներ | Շապիկների այս տեսակն ունի մի շարք առավելություններ՝ գերամրություն, ինչի շնորհիվ օգտագործվում է ինչպես դիմային, այնպես էլ կողմնային ծամող ատամների դեպքում, բնական ատամնային էմալին բնորոշ լուսաթափանցելիություն, բարձր համատեղելիություն լնդային հյուսվածքների հետ և ամենակարևորը՝ երկար տարիների դիմացկունություն։
Մետաղ-կերամիկական շապիկներ | Մետաղական հիմքով և էմալե մակերեսով այս շապիկների գույնն ընտրվում է պացիենտի հարակից, առողջ ատամի գույնի օրինակով։ Գունային երանգի ճիշտ ընտրության պարագայում շապիկն անհնար է տարբերել բնական ատամից։ Շապիկի մյուս առավելությունն ամրությունն է։
Առավել հերմետիկություն պահպանելու համար՝ շապիկների ամրացման նյութի ընտրությունը պայմանավորվում է շապիկի տեսակով։
Կամուրջներ
Ստոմատոլոգիական կամուրջներն անշարժ օրթոպեդիկ կոնստրուկցիաներ են՝ կազմված մի քանի արհեստական ատամների որոշակի շարային դասավորությունից։ Կամուրջներն օգտագործվում են երբ անընդմեջ մի քանի ատամներ վնասված կամ բացակայում են։ Ամրանում են բացակայող ատամնային շարքի առկա ատամներից։
Ստոմատոլոգիական կամուրջների հիմնական առավելություններից է՝ բնական ատամնային տեսքը, ծամողական ֆունկցիայի ամբողջական վերականգնումը, կծվածքի պահպանումն ու արագ հարմարվելու ունակությունը։
Պրոթեզներ
Պրոթեզներն իրենցից ներկայացնում են ատամներին փոխարինող ստոմատոլոգիական կոնստրուկցիաներ։ Դրանք վերականգնում են կծվածքի անատոմիական և ֆիզոլոգիական կառուցվածքը, վերադարձնում են գեղեցիկ ժպիտնը։ Ճիշտ պատրաստված ատամնային պրոթեզները չեն առաջացնում գանգատներ՝ հակառակը, պացիենտները շատ արագ հարմարվում են դրանց՝ ընդունելով ինչպես սեփական ատամնաշարը։
Պրոթեզները տեղադրվում են ինչպես ատամների ամբողջական, այնպես էլ մասնակի բացակայության դեպքում։ Պրոթեզավորման գործընթացը ընթանում է մի քանի փուլով: Միջամտության նախապատրաստական փուլում գնահատվում է բերանի խոռոչի վիճակը և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան միջամտություններ։ Այնուհետև պատրաստվում է պրոթեզը (շապիկ/կամուրջ/շարժական կամ բյուգելային պրոթեզներ)։
Kishmishian Dental Studio-ում կիրառվում են շարժական պլաստմասե և բյուգելային պրոթեզներ։
Շարժական պլաստմասե պրոթեզներ | Ամենատարածվածն են, շատ թեթև են, տեղադրվում են առանց ատամների հավելյալ հղկման, ամրանում են հատուկ կեռիկների միջոցով։ Շարժական պլաստմասե այս պրոթեզները պատրաստվում են ակրիլ նյութից, որը չունի հակացուցումներ։
Բյուգելային պրոթեզներ | Իրենցից ներկայացնում են մետաղական կառուցվածքի հիմքի վրա, ակրիլային շերտով կաուցվածքներ, որոնց վրա ամրացվում են արհեստական ատամները։ Մետաղական կառուցվածքը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել բեռը ծամելու ընթացքում: Բյուգելային պրոթեզներն ամրանում են կեռիկների կամ միկրոկողպեքների միջոցով։
Kismishian Dental Studio-յում ստոմատոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք զանգով՝ 033 390 390, հասցեն՝ Բաբայան 3: